Բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսին ձեռք բերելու համար «Բարսելոնը» նորից է դիմել «Չելսիին»` գործարքն արդեն իսկ այս տրանսֆերային պատուհանում իրականացնելու վճռականությամբ: Քսանվեցամյա ֆուտբոլիստն անձամբ դեմ չէ կատալոնյան ակումբ տեղափոխվելուն, սակայն դեմ է «կապտագույնների» մարզիչ Մոուրինյոն, ով չի ցանկանում կորցնել թիմի հիմնական կազմի խաղացողին, առավել ևս, որ ձեռք բերելու պատրաստակամություն հայտնած կողմը «Բարսելոնն» է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ